‘Մեսին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում մրցակից չունի’

544

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Գրանադայի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 37-ի եւ մեծ առավելությամբ այժմ առջեւում է «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում, իրենից բավական ետ թողնելով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Ներկա պահին Մեսին այս տիտղոսի համար պայքարում վաստակել է 74 միավոր: Հիշեցնենք, որ Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում գոլի համար շնորհվում է 2 միավոր: Ռմբարկուների լավագույն հնգյակը այս պահին հետեւյալ տեսքն ունի.

2. Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 24 գոլ, 48 միավոր
3-4. Ջեքսոն Մարտինես («Պորտու») – 20 եւ 40
3-4. Ռադամել Ֆալկաո («Ատլետիկո») – 20 եւ 40
5. Ռոբին վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ») – 19 եւ 38

Նախորդ հոդվածը‘9/28. Հարձակվել են լրագրողի վրա’
Հաջորդ հոդվածը‘ Վահագն Խաչատրյան. Ականատես եղանք այնպիսի ընտրախախտումների, որոնց մասին մոռացել էինք’