‘Մեսին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 2-րդ տեղ’

660

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (4:0) դառնալով երկու գոլի հեղինակ, մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ 2-րդ տեղ:

25-ամյա արգենտինացին Չեմպիոնների լիգայում խփեց իր 57-րդ եւ 58-րդ գնդակները եւ շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին:

Հիշեցնենք, որ Չեմպիոների լիգայի լավագույն ռմբարկուն «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն է, որն իր ակտիվում ունի 71 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Սերժ Սարգսյանը չի խափանել elections.am կայքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպաններն ունեն «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի նախընտրելի թեկնածու ‘