‘Մեսին Պելեի ռեկորդն էլ գերազանցեց’

705

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր մարզական կարիերայի հերթական նվաճումը գրանցեց:

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Մալյորկայի» հետ խաղում (4:2) Մեսին դարձավ դուբլի հեղինակ եւ 2012թ. ընթացքում խփած գոլերի քանակը հասցրեց 76-ի: Այս ցուցանիշով Մեսին գերազանցեց Պելեին, որը  1958 թվականին խփել էր 75 գնդակ:

Այժմ Մեսիին մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով ռեկորդակիր դառնալու համար մնացել է գերազանցել Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Գերդ Մյուլերին, որը 1972 թվականին դարձել է 85 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Արագածի անձնագրային բաժնի պետը կատարել է պաշտոնական կեղծիքներ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի փաստաբանը պահանջում է արգելել Սաակաշվիլիի կուսակցությունը ‘