Մեսին ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն չունի

75

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամռանը փարիզյան ակումբից հեռանալու ցանկություն չունի, հաղորդում է Mundo Deportivo-ն: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Նշվում է, որ Մեսին լի է վճռականությամբ հաջորդ մրցաշրջանում պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթի համար:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը«Պոգոնը» պարտվեց, Բիչախչյանը կատարեց գոլային փոխանցում
Հաջորդ հոդվածըԽոսեպ Գվարդիոլայի ռեկորդը