‘
«Բարսելոնայի» եւ «Արգենտինայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը 10 միլիոն եվրո է փոխանցել:
Հիշեցնենք, որ Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Մեսին պաշտոնապես մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: Մեղադրանքի մեջ նշվում էր, որ Մեսին եւ նրա հայրը 4,5 միլիոն եվրո քիչ են հարկ վճարել:
Այժմ Մեսին այդ գումարը վճարելով զերծ կմնա դատական հետապնդումներից, թեպետ նախկինում նշում էր, թե ընդհանրապես չի խախտել Իսպանիայի օրենսդրությունը:
‘