‘Մեսի. Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն’

1041

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերքել է հայր դառնալու մասին լուրերը, ինչպես նաեւ գովեստի խոսքեր ասել առաջիկա «Էլ-Կլասիկոյի» իրենց մրցակից` Մադրիդի «Ռեալի» մարզիչ Մոուրինյոյի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

«Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն: Սակայն ես շնորհակալ եմ այն հազարավոր շնորհավորական հաղորդագրությունների համար, որ ստացել եմ: Բոլորիդ գրկում եմ:

Մոուրինյոն` լավ մարզիչ է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող:

Մենք այն նույն «Բարսելոնան» ենք մնացել, ինչպիսի եղել ենք վերջին տարիներին: Մեր խաղաոճը չի փոխվում, որովհետեւ Տիտոն ֆուտբոլը ճիշտ այնպես է հասկանում, ինչպես Պեպը:

Ես ամեն օր աշխատում եմ լավ մարզավիճակում լինելու համար: Սակայն խաղացողների մեջ լավագույնը լինելը իմ համար ամենակարեւորը չէ:

Ես փորձում եմ մամուլում որեւէ բացասական բան չասել: Ֆուտբոլում հակասական երեւույթները շատացել են»,- Մեսիի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Չորրորդ ինքնիշխանություն». Տնավարի թեկնածություն’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական բանակը կրակ է բացել՝ ի պատասխան Սիրիայի տարածքից արձակված հրետակոծության’