‘Մեսի. Մի քանի գոլ էլ խփեմ, որ հետագայում այս ռեկորդը դժվար լինի գերազանցել’

635

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի առաջնությունում երկու անգամ գրավելով «Բետիսի» դարպասը, գերազանցեց Հերդ Մյուլերի ռեկորդը` մեկ տարում խփած գոլերի քանակով, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

«Կարեւոր հաղթանակ էր: Բետիսը լուրջ մրցակից էր:

Կհաղթի՞ Ինյեստան «Ոսկե գնդակի» համար պայքարում: Եթե դա տեղի ունենա, ապա նա կստանա այն ամենի համար, ինչ անում է խաղադաշտում: Ուրախ կլինեմ նրա համար:

Հաճելի է գերազանցել Մյուլերի ռեկորդը, սակայն ավելի կարեւոր է հաղթել եւ պահպանել միավորների տարբերությունը մյուս մրցակիցներից:

Կփորձեմ մինչեւ տարվա վերջ մի քանի գնդակ եւս խփել, որպեսզի ապագայում ֆուտբոլիստներին ավելի դժվար լինի այն գերազանցել:

Հինգ գոլ խփած Ֆալկաոն մոտենում է ինձ: Այն, ինչ անում է Ֆալկաոն, պարզապես անհավատալի է»,- Մեսիի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին. Խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ’
Հաջորդ հոդվածը‘Երթն ավարտվեց, ԵԽ գրասենյակին նամակ փոխանցեցին ‘