‘Մեսի. Փոքր հասակում թխվածքաբլիթի համար էի գոլ խփում’

1187

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստանալուց հետո կիսվել է իր տպավորություններով:

«Գնդակներ խփելու համար ինձ լրացուցիչ խթան պետք չէ: Չնայած… փոքր հասակում ես քաղցրավենիքի համար էի գոլ խփում: Ակումբի աշխատակիցներին մեկը ինձ ասում էր, որ յուրաքանչյուր գնդակի համար թխվածքաբլիթ կստանամ: Երբ խաղադաշտ էի մտնում, միայն դրա մասին էի մտածում:

«Ոսկե խաղակոշիկը» ավելի անկողմնակալ մրցանակ է, քան` «Ոսկե գնդակը»: Այստեղ քեզ ոչ ոք չի ընտրում:

Շնորհակալ եմ Աստծուց նրա համար, թե ինչպես է դասավորվում իմ կյանքը: Կյանքից դժգոհելու առիթ չունեմ: Հնարավոր է, լավագույնը դեռ առջեւում է»,- Մեսիի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ‘
Հաջորդ հոդվածը‘Շարմազանովը չի կարող բացատրել գազի գնի առեղծվածը’