‘Մեսութ Օզիլը խաղից հետո մոտեցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչներին’

2673

‘

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղից հետո մոտեցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու նրա մարզչական շտաբին եւ սեղմել բոլոր մարզիչների ձեռքերը:

Գերմանիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը Մոուրինյոյի ու նրա մարզչական շտաբի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

Բրիտանական մամուլը Օզիլի այդ քայլը կապել է նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականության հետ:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ մանչեսթերյան ակումբը հետաքրքրված է գերմանացի կիսապաշտպանով, որի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

‘

Նախորդ հոդվածը‘Daily Express. Կլոպը Օբամեյանգին հրավիրում է «Լիվերպուլ»’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’