‘
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» պատասխան հանդիպման մասին (առաջին հանդիպումը՝ 1:1):
«Պաշտում եմ ուժեղների դեմ խաղալ: Նման հանդիպումները ոչ ոք բաց չի թողնում, եւ դու հայտնվում ես ուշադրության կենտրոնում: Շատ դժվար կլինի խաղալ լավ թիմի դեմ, բայց առաջին հանդիպումը ցույց տվեց, թե ինչի ենք մենք ընդունակ:
Մենք շատ ենք հարգում «Մանչեսթեր Յունայթեդին», բայց եթե մենք ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, ապա կարող ենք հաղթել ցանկացած թիմի: Նա, ով հաղթում է Բարսելոնայում, կարող է հաղթել նաեւ «Մանչեսթերում»,- ասել է Օզիլը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘