‘Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)’

892

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Էյբարին»: «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական թիմը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ 55-րդ րոպեին արգենտինացի հարձակվողը դուբլ ձևակերպեց: Այսպիսով, Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփեց իր 32-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ով դարձել է 30 գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 65 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալին» գերազանցելով 4 միավորով, սակայն «սերուցքայինները» տուրի շրջանակում իրենց հանդիպումն անցկացնելու են վաղը: «Էյբարը» մնաց 27 միավորով և զբաղեցնում է 14-րդ տեղը:

ԷՅԲԱՐԲԱՐՍԵԼՈՆԱ

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Լիոնել Մեսսի 31՛ (11մ), 0-2՝ Լիոնել Մեսսի 54՛

 

ԷՅԲԱՐ. 25.Խայմե, 2.Էնեկո Բովեդա, 3.Դիդակ Վիլա (18.Դերեկ Բոատենգ, 77), 5.Բորխա Էկիսա, 16.Լիլյո, 17.Դիդակ Վիլա, 22.Ռաուլ Նավաս, 8.Յոն Էրաստի (7.Անդեր Կապա, 58), 12.Բորխա Ֆերնանդես, 23.Խավի Լառա, 20.Մանու դել Մորալ (19.Ֆեդերիկո Պյովակարի, 69), 21.Սաուլ

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 3.Խերարդ Պիկե, 15.Մարկ Բարտրա, 21.Ադրիանո, 4.Իվան Ռակիտիչ (6.Չավի, 62), 12.Ռաֆինյա, 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (7.Պեդրո Ռոդրիգես, 70)

 

Զգուշացում՝ Բորխա Էկիսա 31՛ (Է)
Մրցավար՝ Կառլոս Դել Սեռո (Իսպանիա)

 

30

ԳՆԴԱԿԻ %

70

13 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (4)

14

ՏՈՒԳԱՆՔ

3

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» ոչ-ոքի գրանցեց նաև «Քյոլնի» հետ խաղում (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բարնլիին»(տեսանյութ)’