‘Մեսսիի թիմը հաղթում է Նեյմարի թիմին. Բրազիլացին անհավանական գոլի հեղինակ (տեսանյութ)’

972

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ «Մեսսին և ընկերները» թիմը հանդիպել է «Նեյմար և աշխարհի այլ աստղեր» հավաքականի հետ: Բարեգործական հանդիպումը կայացել է Պերուի մայրաքաղաք Լիմայում: Ստացված գումարները կհատկացվեն ռիսկի գոտում գտնվող երեխաներին և դեռահասներին:

Մեսսիի թիմում են`Ֆերնանդո Մուսլերան, Դանիել Ալվեսը, Խավիեր Մասկերանոն, Մարտին Դեմիկելիսը, Էրիկ Աբիդալը, Սերխիո Բուսկետսը, Մարեկ Համշիկը, Պաբլո Այմարը, Էդիսոն Կավանին, Էզեկիլ Լավեսին:

Նեյմարի թիմում են` Ժուլիո Սեզարը, Պաոլո Կանավարոն, Մարկո Մատերացին, Մարիո Յեպեսը, Էմիլիանո Ինսուան, Ֆլորան Մալուդան, Խուան Վարգասը, Ջեֆերսոն Ֆարֆանը, Ժուլիո Բապտիստան և Դանիել Օսվալդոն: Թիմը կմարզի Զիկոն:

Ընկերական մրցավեճն ավարտվել է Մեսսիի թիմի առավելությամբ՝ 8։5 հաշվով։ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն էլ դարձել է շքեղ գոլի հեղինակ՝ այն խփելով 40 մետր հեռավորությունից:

Նախորդ հոդվածը‘Վթար Երևան-Վանաձոր ճանապարհին. կա 3 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Իրանահայ պատգամավոր. Իրանի հայ համայնքի գերխնդիրը մնում է հայոց ցեղասպանության հարցը’