‘
Ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու խմբային մրցաշարը:
Վերջին` 18-րդ տուրում Արգենտինային արտագնա հաղթանակ էր հարկավոր Էկվադորի նկատմամբ, որպեսզի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեր կամ նվազագույնն անցումային խաղերի մասնակցեր: «Ալբիսելեստեն» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի առաջատար Լիոնել Մեսսին (12, 20 և 62 րոպեներ): «Բարսելոնայի» հարձակվողի առաջին գոլն Անխել Դի Մարիայի հետ «պատ» խաղարկելուց հետո է գրանցվել, երկրորդը` գնդակը դարպասի վերին անկյունը մխրճելով, իսկ երրորդը` օդապարիկային հարվածով: Տանտերերի կազմում առաջին րոպեին աչքի է ընկել Ռոմարիո Իբորան:
Արգենտինան վաստակեց 28 միավոր, գրավեց 3-րդ տեղը և նվաճեց Մունդիալի ուղեգիր:
‘