34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու հետեւանքով «Բարսելոնայի» կունենա առեւտրային եկամուտի զգալի կորուստ՝ 137 միլիոն դոլար, հաղորդում է Brand Finance խորհրդատվական ընկերությունը։
Մեսսիի խաղաշապիկների եւ այլ մարկետինգային ապրանքների վաճառքից կատալոնական ակումբը առաջիկա մի քանի տարում կունենար այդքան եկամուտ։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին։ Իսպանական Լա Լիգայի ֆինանսական եւ կառուցվածքային սահմանափակումների պատճառով կողմերը չկարողացան կնքել նոր պայմանագիր։
Սպասվում է, որֆուտբոլիստը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։