‘
ՖԻՖԱ-ն որակազրկել է Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբին: Այս մասին ահղորդում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաջուբին որակազրկվել է 1 տարով, բացի այդ ստիպված կլինի վճարել 20 հազար շվեյցարական ֆրանկ:
Պատճառն այն է, որ ՊՖՖ-ի նախագահը կոչ էր արել այրել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի մարզաշապիկը, եթե վերջինս Արգենտինայի ընտրանու կազմում մասնակցի Իսրայելի դեմ խաղին:
Հարկ է նշել, որ նման սպառնալիքներից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց մասնակցել Իսրայելի ընտրանու դեմ խաղին, որը պետք է կայանար հունիսի 9-ին:

‘