‘Մեսսիի պատմական ռեկորդը երջանկացրել է «Բարսելոնայի» ողջ կազմին (տեսանյութ, լուսանկարներ)’

1051

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ դարձել է Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Պրեմիրայի հերթական խաղափուլւմ 27-ամյա արգենտինացին 3 գոլ է խփել հակառակորդի դարպասը՝ 2 գոլով գերազանցելով Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը:

Այժմ Արգենտինայի հավաքականի ավագը 253 գոլով միանձնյա գլխավորում է Պրեմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը: 60 տարվա վաղեմություն ունեցող այս ռեկորդը գերազանցելու համար Մեսսիից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Սարան 251 գոլ խփել էր 278 խաղում:

«Սևիլիայի» դեմ հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը շնորհավորել են արգենտինացուն: «Բարսելոնայում» բոլորը երջանկացել են Մեսսիի այս հաղթանակով:

Նախորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» Հռոմում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չավի Հերնանդես.«Մենք շատ երջանիկ ենք: Բնականաբար, Լեոն նույնպես»’