Մեսսին՝ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտի մասին

316

Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի խաղից հետո խոսել է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականների քառորդ եզրափակիչ խաղից հետո (2:2, 11 մետրանոցներով՝ 4:3) Մեսսին վիճաբանության մեջ է մտել Լուի վան Գալի օգնական Էդգար Դավիդսի հետ։ Խառը գոտում հետխաղյա հարցազրույցի ժամանակ Լեոն Վաութ Վեգհորսթին ասել էր․ «Հեռացիր այստեղից, հիմար»։

«Ես չէի մտածում այդ մասին, դա ուղղակի ստացվեց։ Ես գիտեի, թե ինչի մասին են խոսում ֆուտբոլիստներն ու մարզիչը խաղից առաջ։ Նույնիսկ իմ թիմակիցներից ոմանք ասացին. «Լսեցի՞ր, թե նա ինչ ասաց»:

Ես գոհ չեմ նրանից, ինչ արեցի խաղի ավարտից հետո (խոսքը Վեգհորսթի հետ դրվագի մասին է,- խմբ․): Բայց սթրեսի ու լարվածության պահերին ամեն ինչ շատ արագ է լինում։ Մարդն այս կամ այն ​​կերպ արձագանքում է առանց դրա մասին մտածելու։ Դա տեղի է ունեցել։ Ինձ դուր չի գալիս այդպիսի տպավորություն թողնելը, բայց նման բաներ էլ են լինում»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Marca-ն։

Նախորդ հոդվածըԹեհրանում հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ակցիա կհանգեցնի պատերազմի
Հաջորդ հոդվածըATP․ Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ տեղ