‘Մեսսին արժանացավ ԱԱ-2014 «Ոսկե գնդակի» ‘

997

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն խաղացող և արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի:

Այս կոչման համար պայքարում նա առաջ անցավ Ֆիլիպ Լամից, Մատս Հումելսից, Տոնի Կրոսից և Թոմաս Մյուլերից (բոլորն էլ Գերմանիայից), Խավիեր Մասկերոնոյից,  Անխել դի Մարիայից ( երկուսն էլ Արգենտինայից), «Ոսկե մարզակոշիկի» արժանացած կոլումբիացի Խամես Ռոդրիգեսից, հոլանդացի Արիեն Ռոբենից և բրազիլացի Նեյմարից:  

Աշխարհի առաջնության շրջանակում  27-ամյա հարձակվողը 4 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, ինչպես նաև 4 անգամ գոլ է խփել հակառակորդի դարպասը:

Նախորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն’
Հաջորդ հոդվածը‘Օդաղետ ՌԴ Ռյազանի մարզում.զոհվել են ազգությամբ հայեր’