‘
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է հրավիրել «Բոկա Խունիորս»-ի հարձակվող Կրիստիան Պավոնին: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:
Դրանից անմիջապես հետո արգենտինական ակումբը նոր պայմանագիր է առաջարկել 22-ամյա խաղացողին, ըստ որի՝ վերջինիս տրանսֆերի համար նոր հրաժարագին է սահմանվել՝ 42,5 միլիոն եվրո:
ԶԼՄ-ները մեջբերել են «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի այն խոսքերը, որոնք նա ասել է մայիսի 30-ին կայացած Արգենտինա — Հայիթի ընկերական խաղից հետո:
«Ի դեմս Պավոնի ես ինձ համար նոր թիմակցի գտա, ով շատ տաղանդավոր է, արագավազ և ինչ-որ նոր բան է առաջարկում համեմատ թիմում եղած ֆուտբոլիստների»:
‘