‘Մեսսին գրառում է կատարել թվիթերյան իր էջում(տեսանյութ)’

1137

Արդեն տեղեկացրել  ենք, որ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» Սուարեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության է հասել «Վալենսիայի» նկատմամբ:

«Վալենսիայի» դարպասը երկրորդ գնդակն ուղարկելով` Լիոնել Մեսսին խփեց կատալոնական ակումբում իր 400-րդ գոլը: Այս առիթով արգենտինացի հարձակվողը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում և հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը:

««Բարսելոնայի» կազմում 400-րդ գոլս խփեցի և հույս ունեմ` դեռ շատ գոլեր կխփեմ: Սակայն առավել կարևոր է այն, որ մենք բարդ խաղում 3 միավոր վաստակեցինք»,-գրել է Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալի կարծիքով Գիգզը շատ աշխատասեր է և արագ է սովորում’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ակումբները և մարզիչները կարող են չհաղթել, և կյանքը միևնույնն է շարունակվում է»’