‘
2018-19թթ. մրցաշրջանից սկսած «Բարսելոնայի» ավագն է լինելու հարձակվող Լիոնել Մեսսին:
Mundo Deportivo-ն գրում է, արգենտինացու նշանակման հարցում կատալոնական ակումբում արդեն վերջնական որոշում է կայացվել: Դա սպասված որոշում է, որովհետև վերջին տարիներին 30-ամյա ֆուտբոլիստը թիմի առաջին փոխավագն էր:
Մեսսիի բացակայության դեպքում ավագի պարտականությունները կատարելու են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն և Ժորդի Ալբան: Հենց նրանք են արգենտինացուց հետո թիմի ամենահնաբնակները:
Հիշեցնենք, որ 2015 թվականից «Բարսելոնայի» ավագը Անդրես Ինյետսան էր, ով այս ամռանը տեղափոխվեց ճապոնական «Վիսել Կոբե»:
‘