‘
Իսպանական La Razon պարբերականի դեմ դատավարությունը շահելուց հետո «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին թերթից ստացած 72 հազար եվրոն տրամադրել է «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությանը, հաղորդում է mundodeportivo-ն:
Մեսսին դատի էր տվել պարբերականին, որը գրել էր, թե ֆուտբոլիստը դոպինգ է օգտագործում:
Ֆուտբոլիստի վարկանիշային եւ հեղինակային իրավունքներով զբաղվող ընկերությունից հայտնել են, որ հետագայում եւս ֆուտբոլիստը դատական կարգով կպաշտպանի իր բարի համբավն ու պատիվը:
‘