‘Մեսսին դեմ է, որ Ռակիտիչը հեռանա «Բարսելոնա»-ից’

1390

«Բարսելոնա»-ի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի հետ քննարկել է թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ապագան:

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, 31-ամյա ֆուտբոլիստը դեմ է, որ «կապտանռնագույններ»-ը վաճառեն Ռակիտիչի տրանսֆերը: 

Մեսսին կարծում է, որ խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի առանցքային խաղացողներից է: Արգենտինացին խնդրել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի Ռակիտիչի տեղափոխությունը որևէ այլ ակումբ չկայանա:

Նշենք, որ Ռակիտիչի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Նախորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունը փոխարինող է գտել Մոուրինյոյին’
Հաջորդ հոդվածը‘Air France-ը և British Airways -ը դադարեցնում են թռիչքները Թեհրան’