Աշխարհի եռակի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականի ավագ, ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արժանացավ Քաթարում ավարտված աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա միակն է պատմության մեջ, որ երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։
Մեսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 2014-ին նա դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, բայց դարձյալ ճանաչվել էր մրցաշարի լավագույն խաղացող։
Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը 8 գոլ խփեց այս առաջնությունում։
Լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը, լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին՝ արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը։