‘
Հունիսի 30-ին արգնետինական Ռոսարիո քաղաքում տեղի է ունենալու «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հարսանիքը: Այս մասին հաղորդում է Sport պարբերականը:
29-ամյա հարձակվողն իր հարսանիքին է հրավիրել խաղընկերներին, բայց նրանցից ոչ բոլորն են կարող ներկա գտնվել այդ արարողությանը: Հրավիրվածների թվում են նաև այս մրցաշրջանում կատալոնացիների գլխավոր թիմի հետ աշխատած բոլոր մասնագետները:
Սակայն Մեսսին չի հրավիրել ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին և կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
Իսպանացի մասնագետը 2014 թվականին «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ դառնալուց հետո խնդրներ էր ունեցել Մեսսիի հետ: Իսպանական ԶԼՄ-ներն անգամ պնդում էին, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը՝ պահանջելով Էնրիկեի հրաժարականը, սակայն հետո ամեն ինչ հարթվել էր:
‘