‘Մեսսին կհանդիպի աֆղանստանցի 5-ամյա փոքրիկի հետ’

1179

 

Վերջին շրջանում համացանցում լայն տարածում է գտել 5-ամյա աֆղանստանցի փոքրիկի պատմությունը: Մուրթազա Ահմադին Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մեծ երկրպագուն է և երազում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալու մասին.

«Երբ տղաս հանկարծ արթնանում էր գիշերվա կեսին, սկսում էր լաց լինել և ասել, որ ցանկանում է գնալ Մեսսիի մոտ»,- CNN-ի թղթակցին պատմել էր Մուրթազայի հայրը՝ Արիֆ Ահմադին:

Մի օր էլ տղան հորից խնդրում է իր համար Մեսսիի մարզաշապիկը ձեռք բերել.

«Ես նրան ասացի, որ մենք աղքատ գյուղում ենք ապրում և շատ հեռու ենք գտնվում քաղաքից, այնպես որ անհնար էր, որ ես կարողանյի նրա համար մարզաշապիկ ձեռք բերել: Բայց Մուրթազան շարունակում էր լաց լինել, մինչև որ նրա եղբայր Համայոնը նրա համար տոպրակից մարզաշապիկ պատրաստեց: Այն կրելուց հետո տղաս դադարեց լաց լինել»,- պատմել է տղայի հայրը:

 

Փոքրիկ տղայի ֆուտբոլային երազանքի մասին այս պատմությունը բավական մեծ արձագանք էր գտել միջազգային հանրության շրջում, և այսօր հայտնի դարձավ, որ նրա երազանքը կկատարվի. նա վերջապես կհանդիպի ֆուտբոլային իր կուռքին՝ Լիոնել Մեսսիին.

«Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մի շարք նամակներ է ստացել Լիոնել Մեսսիից և «Բարսելոնա»-ից, որոնք ցանկացել են հանդիպում կազմակերպել Մուրթազայի հետ, և ամեն ինչ արդեն պատրաստ է»,- այս մասին ֆեդերացիայի մամուլի խոսնակը հայտնել է EFE-ին:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Մեսսին աֆղանստանցի տղային կհրավիրի Կամպ Նոու՝ ներկա գտնվելու «Բարսելոնա»-ի խաղին և կհանդիպի նրա հետ:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը «ՄՅՈՒ»-ի երկրպագուների սպառնալիքներից հետո անվտանգության աշխատակիցներ է վարձել’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի մրցավարը մեկ տարում ավելի շատ է վաստակել, քան Բրիտանիայի վարչապետը’