‘Մեսսին կմասնակցի «Ռեալի» հետ խաղին ‘

740

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մասնակցելու է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը: Կատալոնական «Sport» պարբերականը հաղորդում է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք խաղին արգենտինացին մասնակցելու է «Adidas» ընկերության նոր` «Messi15» խաղակոշիկներով:

Մեսսիի մասնակցությունը Կլասիկոյին կասկածներ չի հարուցում, քանի որ վերջին մարզումների ժամանակ ֆուտբոլիստը մարզվել է առանց սահմանափակումների և դժվարությունների:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի` «Լաս Պալմասի» հետ խաղում, իսկ «Ռեալի» հետ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է՝ ով է սպասարկելու Կլասիկոն’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Աբրահամ — Մուրայ հայացքների մենամարտը ‘