‘
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է այն 18 ֆուտբոլիստների հարցում, ովքեր հայտավորված կլինեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Էլչե»-ի դեմ խաղին:
Ժերեմի Մատյոն վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք գավաթային խաղին: Խաղին հայտավորված չեն նաև թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, պաշտպան Դուգլասը և կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը, Ռաֆինիան և Չավին: Վերջինս թեթև վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել խաղին, չնայած նախապես հայտավորվել էր այս հանդիպմանը: Հայտացուցակում նրան կփոխարինի Անդրես Ինյեստան:
«Էլչե»-ի դեմ գավաթային խաղին հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները.
Տեր Շտեգեն, Մասիպ, Մոնտոյա, Պիկե, Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Պեդրո, Սուարես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Ժորդի Ալբա, Սերխի Ռոբերտո, Ադրիանո, Ալվեշ, Սամպեր և Մունիր:
‘