‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ վերադառնում է Արգենտինայի ազգային հավաքական: Ամերիկայի Գավաթի եզրափակիչում Չիլիին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո արգենտինացին հայտարարել էր, որ այլեւս հանդես չի գա հավաքականում: 7 շաբաթ անց 29-ամյա ֆուտբոլիստը փոխում է դիրքորոշումը:
«Ես բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում արգենտինական ֆուտբոլում եւ չեմ ձգտում ստեղծել եւս մեկը: Ես չեմ ցանկանում վնաս հասցնել թիմին, ես միշտ ձգտել եմ օգնել: Ես կփորձեմ արգենտինական ֆուտբոլի խնդիրները լուծել ներսից, այլ չքննադատել դրսից:
Եզրափակիչում պարտվելուց հետո լրջորեն տրամադրված էի հեռանալ: Բայց ես շատ եմ սիրում իմ երկիրը եւ ազգային հավաքականի մարզաշապիկը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marc a-ն:
Թիմից չհեռանալ Մեսիին խնդրել էր նաեւ Արգենտինայի նախագահը:
‘