‘Մեսսին հետևում է «Չելսիին»’

745

Կատալոնական «Բարսելոնայում» խնդիրները գնալով շատանում են: Հայտնի է դարձել, որ ակումբից հեռաացել է նաև թիմի նախկին ավագ Կառլես Պույոլը: Վերջին օրերին հաճախ են խոսում Մեսսիի հեռանալու մասին: Նշվում է, որ արգենտինացուն աստղաբաշխական գումարներ է պատրաստ վճարել Լոնդոնի «Չելսին»:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լիոնել Մեսսին, ով առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել «Բարսելոնայի» մարզումը, instagram-ում սկսել է հետևել Լոնդոնի «Չելսիի», ինչպես նաև լոնդոնցիների խաղացողեր Ֆելիպե Լուիսի և Տիբո Կուրտուայի էջերին:

Հավելենք, որ «Չելսին», ըստ բրիտանական մամուլի, պատրաստ է Մեսսիի համար վճարել մոտ 200 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նախորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-ի տրանսֆերային գործարքներն ու ծախսած գումարը` Սուբիսարետայի օրոք’
Հաջորդ հոդվածը‘Պետր Չեխը կարող է հանդես գալ «Ռոմա»-ում’