‘Մեսսին միայն կտուգանվի’

3475

‘

Իսպանիայի դատարանն այսօր հաստատել է «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ 21-ամսյա բանտարկությունը 252 հազ. եվրո տուգանքով փոխարինելու որոշումը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի պնդմամբ՝ Մեսսիի հայրը՝ Խորխեն, պետք է իր հերթին 180 հազ. եվրո տուգանք վճարի:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ու իր հայրը դատարանի առջև են հայտնվել 2016 թվականի հունիսին 2007-2009 թվականների ընթացքում 4.1 մլն. եվրո հարկային պարտավորությունից խուսափելու մեղադրանքով, որոնք առաջացել են հարձակվողի իմիջային իրավունքների վաճառքից ստացված եկամտից:

‘

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն ևս 4 ֆուտբոլիստի է ցանկանում տեսնել իր թիմում’
Հաջորդ հոդվածը‘«Mundo Deportivo». «Ռեալի» պահանջով «Բարսելոնայի» հետ խաղերի օրերը փոխվել են’