ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսսին միանգամից կդառնա Ֆրանսիայի առաջնության պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Մեսսին նոր թիմում տարեկան կվաստակի 41 միլիոն եվրո:
Այսպիսով, Մեսսին կգերազանցի իր թիմակից Նեյմարին, ով մեկ մրցաշրջանում վաստակում է շուրջ 37 միլիոն եվրո:
Մեսսին երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Մեսսին նոր թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:
