Մեսսին ներողություն է խնդրել ակումբակիցներից

422

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ներողություն է խնդրել ակումբակիցներից Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Լորիանից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո գործնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Մեսին այդ երկրի Տուրիզմի նախարարության դեսպանն է։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում ասել է․

«Ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս եւ ակումբի բոլոր աշխատակիցներից։ Անկեղծ ասած՝ ես կարծում էի, որ խաղից հետո հանգստյան օր ունենք, ինչպես նախորդ շաբաթների ընթացքում։ Այցելությունս Սաուդյան Արաբիա նախապես էր ծրագրված եւ չէի կարող չեղարկել։ Կրկնում եմ՝ ափսոսում եմ արածիս համար եւ ընդունում ակումբի որոշումը»,- ասել է Մեսին։

ՊՍԺ-ն Մեսիին երկու շաբաթով հեռացրել է գլխավոր թիմի հետ աշխատանքից։ Փարիզյան ակումբը չի վճարի Մեսիին երկու շաբաթվա աշխատավարձը (մոտ 1 միլիոն եվրո)։

Նախորդ հոդվածը«Ռեալի» նախագահը վստահում է Անչելոտիին եւ քննարկել է ապագա ծրագրերը
Հաջորդ հոդվածը«Արսենալն» ամառային տրանսֆերներին կհատկացնի 170 միլիոն եվրո