‘Մեսսին չեղյալ է հայտարարել Թուրքիա այցելությունը հեղաշրջման փորձի պատճառով’

1606

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստիպված է եղել չեղյալ հայտարարել Թուրքիա կատարելիք ուղևորությունը երկրում երեկ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի պատճառով։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում էր Թուրքիայում քննարկել բարեգործական հանդիպման մասնակցությունը, որը կազմակերպում է «Բարսելոնայում» նրա նախկին թիմակից, հարձակվող Սամյուել Էտո´Օն։ Այս պահին Թուրքիայում են գտնվում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կարլես Պույոլը, Դեկուն, Էրիկ Աբիդալը, Արդա Թուրանը, որոնք մասնակցելու են այդ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է եղել։ Այս պահին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը շարունակում է փակ մնալ։

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. «Ինչո՞ւ Իսպանիայի հավաքականը չվստահել կատալոնացի Գվարդիոլային»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը կարող է ղեկավարել Բելգիայի հավաքականը’