‘
Երեկ «Այաքսի» դեմ խաղում 3 գոլի հեղինակ դառնալով՝ Մեսսին ոչ միայն պատասխանեց Կրիշտիանո Ռոնալդուին, այլև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում 4 անգամ դարձել է «հեթ-տրիկի» հեղինակ: Բացի արգենտինացուց 3 անգամ «հեթ-տրիկի» հեղինակ են դարձել Մարիո Գոմեսն ու «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին:
Մեսսին «Այաքսի» դեմ խաղից հետո ՉԼ-ում իր հաշվին ունի գրանցած 62 գնդակ և ընդամենը 9 գնդակով է ետ մնում Ռաուլից, որպեսզի վերածվի բոլոր ժամանակների ՉԼ-ի լավագույն ռմբարկուի:
‘