‘Մեսսին ռեկորդային հեթ-տրիկի հեղինակ, «Չելսիի» տպավորիչ հաղթանակը (տեսանյութեր)’

1061

Կատալոնական «Բարսելոնան» Կիպրոսում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ԱՊՕԷԼ-ի նկատմամբ:

Կատալոնացիները հսկայական առավելություն ունեին հենց մեկնարկից, սակայն հաշիվը բացեցին 27-րդ րոպեին, երբ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում: Քիչ անց աչքի ընկավ նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով գերազանցեց Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը՝ 72 գոլով դառնալով Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Առաջին խաղակեսում կիպրոսցիները հազվադեպ էին մոտենում հյուրերի դարպասին, իսկ ընդմիջումից հետո բաց թողեցին ևս 2 գոլ:

27-ամյա Մեսսին ևս 2 գոլ խփեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Ընդ որում՝ Արգենտինայի հավաքականի ավագը բոլոր գոլերը խփեց իր ոչ ուժեղ աջ ոտքով: 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան, սակայն այդ հեռացումը ոչնչով չօգնեց դաշտի տերերին:

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, փոխարինման դուրս գալով ԱՊՕԵԼ-ի հետ խաղում, անցկացրել է իր 145-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում, որը նույնպես մրցաշարի ռեկորդ է։

 

ԱՊՕԵԼԲԱՐՍԵԼՈՆԱ

0-4 (0-2)

MC

 

0-1՝ Լուիս Սուարես 27՛, 0-2՝ Լիոնել Մեսսի 38՛, 0-3՝ Լիոնել Մեսսի 58՛, 0-4՝ Լիոնել Մեսսի 87՛

 

ԱՊՕԵԼ. 78.Ուրկո Պարդո, 3.Ժոաու Գիլյերմե, 5.Կառլաու, 15.Մարիոս Անտոնիադես, 28.Մարիո Սերժիու, 8.Տյագու Գոմեշ, 16.Վինիսիուս (79.Ռաֆիկ Ջեբուր, 74), 26.Նունու Մորաիշ, 46.Ստատիս Ալոնեֆտիս (7.Գիորգիոս Էֆրեմ, 46), 9.Կիլիան Շերիդան, 21.Գուստավո Մանդուկա (30.Տոմաս Դե Վինսենտի, 63)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա, 18.Խորդի Ալբա (21.Ադրիանո, 62), 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ (6.Չավի, 62), 12.Ռաֆինյա, 7.Պեդրո Ռոդրիգես, 9.Լուիս Սուարես (5.Սերխիո Բուսկետս, 77), 10.Լիոնել Մեսսի

 

Զգուշացում՝ Կառլաու 31՛ (Ա), Ժոաու Գիլյերմե 54՛ (Ա), Դանի Ալվես 33՛ (Բ), Ռաֆինյա 35՛ (Բ)
Հեռացում՝ Ժոաու Գիլյերմե 84՛ (Ա), Ռաֆինյա 70՛ (Բ)
Մրցավար՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա)

 

26

ԳՆԴԱԿԻ %

74

3 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

20 (7)

16

ՏՈՒԳԱՆՔ

5

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

F խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում 3:1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»՝ պահպանելով խմբի ռաջատարի դիրքը: Խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն Կատալոնաայում կպարզեն խմբի հաղթողին:

ՊՍԺԱՅԱՔՍ

3-1 (1-0)

MC

 

1-0՝ Էդինսոն Կավանի 33՛, 1-1՝ Դավի Կլասեն 67՛, 2-1՝ Զլատան Իբրահիմովիչ 79՛, 3-1՝ Էդինսոն Կավանի 83՛

 

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 5.Մարկինյոս, 17.Մաքսվել, 23.Գրեգորի Վան դեր Վիլ, 32.Դավիդ Լուիզ, 14.Բլեզ Մատուիդի, 25.Ադրիեն Ռաբիո (20.Կլեման Շանտոմ, 75), 27.Խավյեր Պաստորե, 9.Էդինսոն Կավանի, 10.Զլատան Իբրահիմովիչ (21.Լյուկա Դին, 86), 22.Էսեկիել Լավեսի (7.Լուկաս, 68)

ԱՅԱՔՍ. 22.Յասպեր Սիլեսեն, 2.Ռիկարդո վան Ռեյն, 5.Նիկոլայ Բոյլեսեն (26.Նիկ Ֆիերգեվեր, 10), 6.Մայկ վան դեր Հորն, 24.Ստեֆանո Դենսվիլ, 10.Դավի Կլասեն, 16.Լուկաս Անդերսեն, 25.Տուլանի Սերերո (32.Նիկի Սիմլինգ, 69), 11.Ռիկարդո Կիշնա, 19.Արկադիուշ Միլիկ, 20.Լասե Շոնե

 

Զգուշացում՝ Զլատան Իբրահիմովիչ 38՛ (Պ), Դավի Կլասեն 18՛ (Ա)
Մրցավար՝ Մատեյ Յուգ (Սլովենիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

0 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

0 (0)

0

ՏՈՒԳԱՆՔ

0

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

G խմբում Լոնդոնի «Չելսին» Գելզենկիրխենում 5 անպատասխան գնդակ  ուղարկեց «Շալկեի» դարպասը: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչն է իտալացի Ռոբերտո Դի Մատեոն, ում գլխավորությամբ «Չելսին» դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 

 

ՇԱԼԿԵՉԵԼՍԻ

0-5 (0-3)

MC

 

0-1՝ Ջոն Թերի 2՛, 0-2՝ Վիլիան 29՛, 0-3՝ Յան Կիրխոֆ 44՛ (ինք), 0-4՝ Դիդյե Դրոգբա 76՛, 0-5՝ Ռամիրես 78՛

 

ՇԱԼԿԵ. 1.Ռալֆ Ֆերման, 3.Յան Կիրխոֆ (11.Քրիստիան Կլեմենս, 46), 4.Բենեդիկտ Հովեդես, 5.Ֆելիպե Սանտանա, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 9.Քեվին-Պրինս Բոատենգ (7.Մաքս Մայեր, 63), 12.Մարկո Հոգեր, 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 25.Կլաս Յան Հունտելաար

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս (14.Անդրե Շյուրլե, 79), 8.Օսկար (7.Ռամիրես, 75), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան, 19.Դիեգո Կոստա (11.Դիդյե Դրոգբա, 66)

 

Զգուշացում՝ Մարկո Հոգեր 18՛ (Շ)
Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

 

43

ԳՆԴԱԿԻ %

57

8 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (8)

9

ՏՈՒԳԱՆՔ

10

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն և «Ռոման» խաղաղ ելք կնքեցին, «Պորտուն» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘ Ագուերոն հաղթանակ է պարգևում «Մանչեսթր Սիթիին» (տեսանյութեր)’