‘Մեսսին ցանկանում է «Բարսայում» տեսնել 3 նոր ֆուտբոլիստի’

865

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է, որ ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերի դարպասապահ, կենտրոնական պաշտպան և հարձակվող: Այս մասին հայտնում է Don Balon-ը: 

Ըստ աղբյուրի՝ Մեսսին ցանկանում է «Բարսայում» տեսնել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային, որն արդեն իսկ եղել է «Բարսելոնայի» ակադեմիայում:  

Ինչպես նաև «Այաքսի» պաշտպան Մատիաս Դե Լիգտին: Հարձակման գծի ուժեղացման համար Մեսսին կողմ է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչին ձեռք բերելուն կամ ՊՍՎ-ի վինգեր Իրվին Լոսանոյին գնելուն: 

Նախորդ հոդվածը‘«Չելսին»՝ ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած երրորդ անգլիական ակումբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ավիակիրներ է ուղարկում՝ որպես ազդանշան Իրանին’