‘
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա կատալոնացիների շարք: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացին իր ցանկության մասին հայտնել է ընկերներին և թիմակիցներին:
Հաղորդվում է, որ «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ի տարբերություն Մեսսիի, դեմ է իրադարձությունների այդպիսի զարգացմանը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ում կրկին Նեյմարի հետ խաղալու ցանկություն հայտնել էին նաև Իվան Ռակիտիչն ու Ֆիլիպե Կոուտինյոն:
‘