‘Մեսսին ցանկանում է, որ Բելյերինը տեղափոխվի «Բարսելոնա»’

1099

Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է, որ «Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելյերինը կարիերան շարունակի իսպանական ակումբի կազմում: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի խաղացողը կարծում է, որ 22-ամյա պաշտպանը կարող է ուժեղացնել թիմի պաշտպանությունը: 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Էկտոր Բելյերինը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. Բուֆոնն արժանի է «Ոսկե գնդակ»-ը ստանալուն ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն հետաքրքրված է Դուգլաս Կոստայի ծառայություններով’