‘
Լիոնել Մեսսին և նրա հայրը այդպես էլ չկարողացան խուսափել դատարանում հայտնվելուց և այսօր ներկայացան Բարսելոնայի դատարանի առջև: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին և իր հայրը՝ Խորխե Մեսսին, կասկածվում են 2007-ից 2009 թվականներին հարկերը չվճարելու մեջ։ Ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածում Մեսսիները հարկային մարմիններին չեն վճարել շուրջ 4 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մեսսին օգոստոսին արդեն վճարել է 5 միլիոն եվրո՝ 2007-ից 2009 թթ. ժամանակահատվածի եւ 10 միլիոն եվրո՝ 2009-ից 2011-ի համար։
Ինչպես հաղորդում են կատալոնական լրատվամիջոցները, Լեոյի հայրը պատրաստ է ստանձնել ամբողջ պատասխանատվությունը՝ որդուն զերծ պահելով ազատազրկվելու վտանգից: Դատավարությունը դռնփակ է ընթանում:
‘