‘Մեսսին 10 միլիոն հետևորդների պատվին հատուկ մարզաշապիկ է պատվիրել ‘

709

Արգենտինայի ազգային հավաքականի  «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հատուկ մարզաշապիկ է հագել Instagram-ում 10 միլիոն հետևորդներ ունենալու կապակցությամբ: Մարզաշապիկի վրա 10 համարի տակ գրված է «millones» (իսպ.` միլիոն): Նշենք, որ Մեսսին և ազգային հավաքականում, և ակումբում հանդես է գալիս 10 համարի ներքո:

«Շատ շնորհակալություն բոլորին»,- Մեսսին դիմել է իր հետևորդներին:

Նշենք, որ Instagram-ում հետևորդների թվով Մեսսին երրորդն է, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն երկրորդն է 12,2 միլիոն հետևորդով, իսկ առաջատարը կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարն է, ով ունի 15,2 միլիոն հետևորդ:

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկո եղբայրներին 100 միլիոն դոլար են առաջարկել միմյանց դեմ մենամարտելու համար’