‘
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհել են «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այն մասին, որ արգենտինացին 4-րդ անգամ կարժանանա այդ մրցանակին, դեռ մայիսին էր հայտնի, սակայն այն հիմա են շնորհել:
Մեսսիին այդ մրցանակը հանձնել է իր խաղընկեր Լուիս Սուարեսը:
«Բարսելոնա»-ի 30-ամյա առաջատարը 2016/17 մրցաշրջանի արդյունքներով 74 բալ է հավաքել՝ գերազանցելով Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվողներ Բաս Դոստին և Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Հավելենք, որ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակն ամեն տարի հանձնում են ՈՒԵՖԱ-ի կազմում մտնող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին:
‘