Մեսսի․ Աշխարհի գավաթը հրաշալի կարիերայիս գերազանց եզրափակումն է

344

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ծննդյան օրը ամփոփել է կարիերայի արդյունքները: Ֆուտբոլիստը հունիսի 25-ին է նշել ծննդյան 36-րդ տարեդարձը։

«Ես իրականացրեցի ամբողջ կարիերայիս ամենակարեւոր նպատակը՝ Արգենտինայի հավաքականի հետ դարձա աշխարհի չեմպիոն։ Ես երբեք չեմ մտածել անհատական մրցանակների մասին եւ միշտ ամենից վեր եմ դրել կոլեկտիվը։

Ես իրականացրի այդ նպատակը։ Աշխարհի գավաթը հրաշալի կարիերայիս գերազանց եզրափակումն է»,- Մեսսիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Transfermarkt-ի հաշվարկով՝ Մեսսաին ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցողն է 36 եւ ավելի բարձր տարիքի խաղացողների մեջ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում գտնվող 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք