‘Մեսսի. «Դոպինգ ստուգման հրավիրված 5 ֆուտբոլիստներից փորձանմուշ վերցրին միայն ինձնից»’

703

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին զարմացած է, որ դոպինգ ստուգման հրավիրված 5 ֆուտբոլիստներից փորձանմուշ են վերցրել միայն իրենից: Այս մասին նա գրել է իր Instagram-ում:

«Դոպինգ ստուգման օրն է: Ստուգման հրավիրված 5 ֆուտբոլիստներից փորձանմուշ վերցրին միայն ինձնից: Տարօրինակ չէ՞»,- գրել է հարձակվողը:

Բացի Մեսսիից, ստուգման են հրավիրված եղել նաև Անդրես Ինյեստան, Կլաուդիո Բրավոն, Խորդի Ալբան ու Իվան Ռակիտիչը:

Հավելենք, որ կատալոնական ակումբն այսoր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում ընդունելու է ՊՍԺ-ին:

Մեսսին՝ իր վրդովմունք արտահայտելով, տեղադրել է նաև հանդերձարանում արված այս լուսանկարը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ինձ համար միևնույն է, թե Ֆալկաոն ինչ է մտածում»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գործում է 191 հատ արագաչափ (ցանկ)’