‘Մեսսի. «Ես զայրացած եմ, որ սուտ բաներ են գրվել»’

749

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչու է որոշել անկեծորեն  խոսել իր և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև առկա տարաձայնությունների և իր՝ ակումբից հեռանալու ցանկության շուրջ պտտվող լուրերի մասին։

«Պարզապես այս ամենին վերջ տալու ժամանակը հասել է։ Ես ցանկացա հրապարակային խոսել, քանի որ թիմի ներսում մթնոլորտը վատացել է։ Բոլորը դժգոհ էին այն բաներից, որոնք հրապարակվում էին, քննարկվում, բայց չէին համապատասխանում իրականությանը։

Մենք սովորել ենք այն բանին, որ մամուլում ինչ-որ տեղեկատվություն է հայտնվում։ «Բարսելոնայում» տեղեկատվության արտահոսք լինում է։ Բայց այստեղ իրավիճակը վատ էր, մեզանից ոչ մեկը չի ցանկանում տեսնել, թե ինչպես է կեղծ լրատվություն հրապարակվում։ Դա վնասում է թիմային ոգուն։

Ես ցանկանում էի արտահայտվել այս առիթով։ Առաջ ես ոչինչ չէի հերքում, բայց հիմա մտածեցի, որ հասել է ճիշտ պահը, որ այս ամենին վերջ տրվի։ Ես զայրացած եմ, որ սուտ բաներ են գրվել» ,-ասել է Մեսսին իսպանական լրատվամիջոցներին։

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ-ն շարունակում է զվարճացնել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի փոխարեն Սերժ Սարգսյանը ժամանել է հուշամրցաշարի’