‘Մեսսի. ««Կլասիկո»-ից հետո Ռաուլը մոտեցավ ու շնորհավորեց հեթ-տրիկի կապակցությամբ» ‘

1082

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նշել է, որ «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլը ժամանակին իրեն շնորհավորել է մարզական կարիերայի առաջին հեթ-տրիկի կապակցությամբ, որը նա հեղինակել է մադրիդյան ակումբի հետ խաղում:

Դա տեղի է ունեցել 2007թ. մարտի 10-ին: «Էլ կլասիկո»-ն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

«Հիշում եմ, թե ինչպես «կլասիկո»-ից հետո Ռաուլը մոտեցավ ու շնորհավորեց հեթ-տրիկի կապակցությամբ:

Նա արտահայտություններ արեց, որոնք շատ հաճելի էին ինձ համար՝ հաշվի առնելով այն, թե ով է եղել Ռաուլը: Նրա խոսքերը հիշում եմ առ այսօր»,- հայտարարել է Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. «Զղջում եմ, որ չեմ խաղացել Պրեմիեր լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը քննադատում է Հռոմի պապին՝ գենոցիդի մասին խոսքի համար’