‘Մեսսի. «Կնախընտրեի հինգ «Ոսկե գնդակի» փոխարեն ունենալ աշխարհի չեմպիոնի մեկ տիտղոս»’

944

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ցյուրիխում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ հայտարարել է, որ կնախընտրեր հինգ «Ոսկե գնդակների» փոխարեն ունենալ աշխարհի չեմպիոնի մեկ ոսկե մեդալ, փոխանցում է ՖԻՖԱ-ի մամուլի  ծառայությունը:

Չորս «Ոսկե գնդակների» տիրակալն այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման ֆավորիտն է: Հավակնորդների եզրափակիչ եռյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը:

«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար գլխավոր պարգեւն է»,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Մեսին 2014թ. աշխարհի փոխչեմպիոն է:

Նախորդ հոդվածը‘Ֆոտոռոբոտից դժգոհ հանցագործը ոստիկաններին է ուղարկել իր սելֆին’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկուհի Կառլի Լլոյդը` 2015թ.-ի լավագույն ֆուտբոլիստուհի’