‘Մեսսի. «Հաճելի կլինի 500-րդ գոլը խփել Կլասիկոյի ժամանակ»’

830

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ապրիլի 2-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում կարող է խփել կարիերայի 500-րդ գոլը։

-Հիանալի կլինի, եթե կարողանամ 500-րդ գոլս Կլասիկոյի ժամանակ խփել, բայց ավելի լավ կլինի, որ թիմը հաղթի,-ասել է արգենտինացին։

Մեսսիին աջակցել է իր թիմակից Խավյեր Մասկերանոն։

-Հույս ունեմ՝ Մեսսին իր 500-րդ գոլը «Ռեալի» դարպասը կխփի, բայց մեզ բարդ հանդիպում է սպասվում,-նշել է Մասկերանոն։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կընդունի «Ռեալին»: Այժմ կատալոնական թիմը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մադրիդյան թիմն ունի 66 միավոր:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. «Ամեն ինչ Մխիթարյանից է կախված»’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից’