‘
«Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին խոստովանել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալուց հետո կատալոնական թիմի ոճը փոխվել է։
«Նեյմարի հեռանալը փոխեց «Բարսելոնայի» ոճը։ Մենք կորցրեցինք որոշ հնարավորություններ հարձակման տարբերակներում։ Բայց դա օգնեց մեզ պաշտպանական սխեմաներում։ Այժմ «Բարսելոնան» ունի խաղադաշտի լավ կենտրոն, պահպանված է հավասարակշռությունը։ Դա մեր պաշտպանությունն ավելի ուժեղ է դարձրել»,– Մեսսիի խոսքը մեջբերում է World Soccer–ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։
‘