‘
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է նախկին ակումբակիցներ Չավիի եւ Անդրես Ինիեստայի մասին:
«Բուսկետսը, Չավին ու Ինիեստան միասին ապահովում էին գնդակի վերահսկողության 90 տոկոսը «Բարսելոնայում»: Հիմա աշխարհում չկան Չավիի եւ Ինյեստայի նման ֆուտբոլիստներ: Չեմ ասում, որ հիմա ֆուտբոլիստները վատն են, բայց նրանք բացառիկ էին: Սակայն մեր խաղաոճը չի փոխվել նրանց հեռանալուց հետո»,- Մեսիի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Չավին կարիերան շարունակում է Քաթարում, Ինյեստան՝ Ճապոնիայում:
‘